
Արդարության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասնությունը։ Շիլլեր
Մ Ե Ր Մ Ա Ս Ի Ն

Vis Legis իրավաբանական կազմակերպությունը հիմնադրվել է մեկ նպատակով - ամուր խարիսխ դառնալ նրանց համար, ովքեր կանգնած են բարդ իրավական հարցերի առաջ և վստահելի ուղեկից են փնտրում արդարության ճանապարհին։ Մեր թիմում աշխատում են բացառիկ արհեստավարժ փաստաբաններ և իրավունքի մասնագետներ, ովքեր տարիների ընթացքում կերտել են իրենց վաստակը թե՛ արդարադատության համակարգում, թե՛ ուժային կառույցներում։ Այս փորձը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրացնել իրավական գիտելիքների սանդղակը, այլև խորը պատկերացում ունենալ գործերի ներքին մեխանիզմների մասին, հասկանալ իրավապահների մտածելակերպն ու գործելակերպը և գտնել ամենաարդյունավետ լուծումները ձեր հարցերի համար։
Մեր ծառայությունները ներառում են քրեական իրավունքի ողջ սպեկտրը՝ սկսած նախաքննության ընթացքում պաշտպանական կամ տուժողի իրավունքները և օրինական շահերը ներկայացնելուց, մինչև դատավարություններ, վերաքննիչ բողոքարկումներ և բարդ գործերի իրավաբանական սպասարկում։ Մենք մասնագիտացած ենք նաև կիբեռհանցագործությունների, տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև իրավապահների լիազորությունների չարաշահման և խոշտանգումների գործերով, ոլորտներ, որոնք պահանջում են ոչ միայն սուր իրավաբանական ինտելեկտ, այլև հատուկ տեխնիկական և ֆինանսական գիտելիքներ։
Մենք համագործակցում ենք առաջատար փորձագետների և հետազոտողների հետ, որպեսզի ամեն մանրուք օգտագործվի ձեր օգտին։