top of page
Снимок.PNG

Անվճար իրավաբանական խորհրդատվություն

«Վիս Լեջիս» կազմակերպության փաստաբանների կողմից իրականացվում են քրեական իրավահարաբերություններ ենթադրող դեպքերի նախնական վերլուծում (վստահորդի կողմից ներկայացված նյութերի և խոսքերի հիման վրա) և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պարզաբանում, որով հնարավորություն կընձեռի դիմող քաղաքացուն կողմնորոշվել՝ ակնկալվող իրավական օգնության անհրաժեշտության, խախտված իրավունքների ոլորտը կարգավորող մասնագիտական առանձնահատկությունների, ինչպես նաև համապատասխան իրավասու մարմիններին դիմելու կարգի և պայմանների հարցում։

Իրավաբանական խորհրդատվություններ տրամադրվում են գրավոր և բանավոր եղանակներով՝ առցանց հարթակների, սոցիալական կայքերի, էլ․ փոստի միջոցով, ինչպես նաև Կազմակերպության գրասենյակում։

1․Առցանց՝ օնլայն եղանակով իրավաբանական խորհրդատվություններ, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանների վերաբերյալ առաջնային խորհրդատվություն, հրատապ հարցերի պատասխաններ տրվում են facebook, instagram, whatsapp, telegram, սոցիալական հարթակների միջոցով, ինչ նաև vislegisllc@gmail.com էլ․փոստի միջոցով, եթե այդպիսի բովանդակային խորհրդատվությունը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և դիմողի իրավական անվտանգությանը և ողջախոհությանը։

​2․«Վիս Լեջիս» կազմակերպության փաստաբանների կողմից իրավաբանական խորհրդատվությունները հիմնականում իրականացվում են Երևան քաղաքի Մալխասյանց փողոցի 25 հասցեում գործող գրասենյակում։

  Ի դեպ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն այն տեղեկությունը, որը վստահորդը փոխանցել է փաստաբանին, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները, որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն, և որոնք հայտնի չեն հանրությանը համարվում են փաստաբանական գաղտնիք և ենթակա չեն հրապարակման։

VIS LEGIS

Ձեր հուսալի գործընկերը

բարդ իրավական հարցերում

bottom of page