top of page
Снимок.PNG

Խոսքը վերաբերում է այն քրեական գործերին, որոնք դուրս են սովորական իրավակիրառական հարթակից և պահանջում են տեխնի­կական կամ ոլորտային խորիմացություն, համացանցային հարթակների և բարդ ֆինանսական համակարգերի օգտագործում, ինչպես նաև իշխանության չարաշահումների ու խոշտանգումների հետաքննություն։ Այս գործերով փաստաբանը ոչ միայն իրավաբանական փաստարկներ է ներկայացնում, այլև համագործակցում է ոլորտային փորձագետների հետ, հասկանում տվյալ ոլորտի տեխնիկական առանձնահատկությունները և պաշտպանում հաճախորդի իրավունքները:

Ինչու՞ են որոշ գործեր պահանջում հատուկ մասնագիտական գիտելիք

Կիբերհանցագործություններ

Թվային ապացույցների բարդություն. Կիբերհանցագործությունները (հաքերային հարձակումներ, ինքնության գողություն, ինտերնետային խարդախություններ և այլն) առանձնանում են այն փաստով, որ ապացույցները թվային են ու բազմակողմ։ Դրանք կարող են գտնվել հեռախոսներում, համակարգիչներում, ամպային հարթակներում և ցանցերում: Թվային հետքերը հաճախ գաղտնագրված կամ պաշտպանված են, ուստի դրանց հասնելը և պատշաճ պահպանելը պահանջում է փորձագիտական մոտեցում։ Ապացույցների ոչ ճիշտ ստացումը և պահպանումը կարող է առաջացնել դրանց օգտագործման անթույլատրելիության:

Թվային փորձագետների ներգրավում.

ենք համագործակցում ենք թվային ֆորենզիկայի և տեղեկատվական անվտանգության մասնագետների հետ, որոնք կարող են ապակոդավորել տվյալները, ուսումնասիրել համակարգչային հետքերը և պարզ լեզվով ներկայացնել տեխնիկական արդյունքները նախաքննական մարմիններին կամ դատարանին։

Սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանություն.

Նույնիսկ կիբերհանցագործությունների պարագայում գործում է անձնական կյանքի անձեռնմխելիության և անօրինական խուզարկություններից պաշտպանության իրավունքը։ Իրավապահ մարմինները պետք է ունենան պատշաճ ընթացակարգերով ստացված դատարանի թույլտվություն կամ ստանան անձի համաձայնություն՝ թվային սարքի որոնում իրականացնելու համար։ Մեր փաստաբանները կարող վերահսկել, որ թվային ապացույցներն ապօրինաբար ձեռք չբերվեն և, անհրաժեշտության դեպքում, միջնորդում են դրանք անթույլատրելի ճանաչելու համար։

1 (35).jpg
55.jpg
444.jpg
Снимок.PNG

Տնտեսական հանցագործություններ

Ֆինանսական օրենսդրության և հաշվապահական գիտելիքներ.

Տնտեսական հանցագործությունները (հարկերից խուսափում, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, ֆինանսական բուրգ ստեղծելը, հակամրցակցային գործունեությունը, փողերի լվացում և այլն) պահանջում են ֆինանսական համակարգերի, կորպորատիվ իրավունքի և հաշվապահական մեխանիզմների խորը իմացություն։ Տնտեսական հանցագործությունների գործերն առանձնանում են նրանով, որ անհրաժեշտ են նաև ֆինանսական կանոնակարգերի, կորպորատիվ օրենսդրության, դատավորական հաշվապահության և թվային ֆորենզիկայի գիտելիքներ, ինչը թույլ է տալիս վերլուծել բարդ ֆինանսական փաստաթղթերն ու գործարքները։

Փորձագետների ներգրավում

Մեր փաստաբանական գրասենյակը համագործակցում է հաշվապահական և ֆինանսական փորձագետների հետ՝ պարզելու թվերով ծածկված տվյալները և հայտնաբերելու ապացույցներում թաքնված անճշտությունները, ինչը հնարավորություն է տալիս մեր վստահորդներին կողմնորոշվել նախաքննության ընթացակարգերում.

Համագործակցություն իրավասու մարմինների հետ.

Որոշ դեպքերում, երբ դա է թելադրում վստահորդի շահերը մեր գրասենյակի փաստաբանները կարող են բանակցություններ վարել դատախազության, կամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց հետ՝ համաձայնեցված վարույթի շրջանակներում պատժաչափը կա առաջացած հարկային պարտավորությունը նվազեցնելու, ինչպես նաև համապատասխան վարույթի առկայության դեպքում վստահորդի վիճակը բարելավող այլ գործողություններ կատարելու և գործարքներ կնքելու համար։     

Իրավապահների լիազորությունների չարաշահումներ և խոշտանգումներ

2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված է, որ քրեական վարույթի նպատակն է արդյունավետորեն բացահայտել ենթադրյալ հանցանքները՝ անձի իրավունքներն ու ազատությունները երաշխավորելով: Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի, նաև արգելված է տեղեկություններ ստանալ սովի, ուժասպառության, դեղերի օգտագործման կամ այլ անօրինական միջոցների կիրառմամբ: Ֆիզիկական հարկադրանքը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ենթարկվում օրինական կարգադրությանը, և այդ միջամտությունը պետք է լինի անհրաժեշտ նվազագույնը:

Նոր օրենսգիրքը երաշխավորում է, որ ցանկացած ձերբակալված անձ ունի փաստաբանի մասնակցությամբ իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ իրավապահ մարմինը պարտավոր է չխոչընդոտել փաստաբանի ներկայությունը: Կողմերի հավասարությունն ու մրցակցությունը, պատշաճ ապացուցման և դատական պաշտպանության իրավունքը նույնպես արտացոլված են օրենսգրքում, ինչը կարևոր երաշխիք է խոշտանգումների և լիազորությունների չարաշահման դեմ:

Ինչ անել իրավապահների չարաշահման դեպքերում

Եթե քաղաքացուն թվում է, որ ոստիկանությունն անցել է իր լիազորությունների սահմանը կամ կիրառել է խոշտանգումներ, նա ունի հետևյալ հիմնական քայլերը.

  1. Փաստաթղթավորել դեպքը – հնարավորինս արագ հավաքեք բոլոր հնարավոր ապացույցները (տեսաձայնագրություն, վկաների տվյալներ, բժշկական փաստաթղթեր):

  2. Կապ հաստատել փաստաբանի հետ – ըստ օրենսդրության՝ ձերբակալված անձը ունի փաստաբանի հետ անհապաղ կապ հաստատելու իրավունք:

  3. Դիմել իրավապահ հսկող մարմիններին – կարող եք բողոքարկել վարույթն իրականացնող մարմնի գործողությունները դատախազությանը կամ այլ վերադաս մարմիններին:

  4. Դիմել Մարդու իրավունքների պաշտպանին – պաշտպանի գրասենյակը կարող է իրականացնել անկախ քննություն և միջնորդել համապատասխան մարմիններին:

  5. Հրաժարվել ապօրինի ցուցմունքներից – քրեական դատավարության օրենքը արգելում է բռնության կամ խաբեության միջոցով ձեռք բերված ապացույցների օգտագործումը, ուստի փաստաբանը կարող է միջնորդություն ներկայացնել դրանք անթույլատրելի ճանաչելու համար:

VIS LEGIS

Ձեր հուսալի գործընկերը

բարդ իրավական հարցերում

bottom of page