

Դատաքննությունը քրեական գործի ամենազգայուն և կարևոր փուլերից է, որտեղ վճռվում է անձի մեղավորության և անմեղության հարցը և նշանակվում է պատիժ կատարած հանցանքի համար։
Մեր նպատակն է ապահովել արդար դատավարության բոլոր երաշխիքները՝ հօգուտ մեր վստահորդի, թե՛ իրավաբանական, թե՛ բարոյական մակարդակներում։
Մենք չենք առաջարկում ձևական լուծումներ։ Մենք կառուցում ենք պաշտպանական ռազմավարություն՝ հիմք ընդունելով ձեր գործի առանձնահատկությունները։
Մեր խնդիրն է՝ հասնել քրեական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ ընձեռնված հնարավորություններով առավելագույն արդյունքի՝ պաշտպանել պաշտպանելով ձեր իրավաչափ շահերը ցանկացած մեղադրանքից։
Հետևաբար՝ երբ ձեր ազատությունը, հեղինակությունը կամ ապագան կախված են քրեական վարույթի ելքից, ճիշտ իրավաբանական պաշտպանությունը դառնում է ոչ միայն անհրաժեշտություն, այլ՝ առաջնահերթություն։
Քրեական գործերով դատական պաշտպանություն
Մեր փաստաբանական գրասենյակը տրամադրում է ամբողջական իրավական աջակցություն և պաշտպանություն այս փուլում՝ իրականացնելով հետևյալ առանցքային գործառույթները.
Ապացույցների և փաստական հանգամանքների համապարփակ վերլուծություն
-
Հավաքագրված ապացույցների քննություն ըստ օրինականության, թույլատրելիության և բավարարության չափանիշների
-
Հետաքննության և նախաքննության փուլերում թույլ տրված օրինախախտումների բացահայտում
-
Նոր ապացույցների ներկայացում կամ միջնորդությունների ներկայացում դատարանին՝ լրացուցիչ գործողությունների անհրաժեշտության դեպքում
Հակափաստարկների մշակում և ներկայացում
-
Մեղադրանքի հիմնավորության համապարփակ վիճարկում իրավաբանական փաստարկներով
-
Դատարանում պաշտպանական վարկածի կառուցում՝ հիմնված փաստերի և իրավունքի վրա
-
Հակափաստարկների ներկայացում՝ մեղադրող կողմի ներկայացրած վերլուծության վիճարկման նպատակով
-
Վկաների ցուցմունքների հավաստիության գնահատում և քննություն
-
Փորձագիտական եզրակացությունների և փորձագետների դիրքորոշումների մասնագիտական քննություն
Վերաքննիչ բողոքարկում
Եթե առաջին ատյանի դատարանի որոշումը չի համապատասխանում օրենքին կամ փաստական հանգամանքներին, մեր գրասենյակը իրականացնում է ամբողջական իրավաբանական աջակցություն՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցում։ Մեր ծառայությունները ներառում են՝
-
Դատական ակտի համակողմանի վերլուծություն
-
Վերաքննիչ բողոքի կազմավորում՝ նյութական կամ դատավարական սխալների հիմնավորմամբ
-
Դատարանում վերաքննիչ բողոքի ներկայացուցչություն և շահերի պաշտպանություն
Վճռաբեկ բողոքարկում
Դատական սխալների վերջնական և վերանայման փուլում մեր գրասենյակը տրամադրում է իրավաբանական աջակցություն նաև ՀՀ Վճռաբեկ դատարան դիմելու հարցում՝
-
Վճռաբեկ բողոքի հիմքերի առկայության գնահատում՝ ելնելով օրենսգրքի պահանջներից
-
Վճռաբեկ բողոքի կազմավորում՝ ընդգծելով նյութական կամ դատավարական սխալ կիրառման կամ միատեսակ իրավական մեկնաբանության անհրաժեշտությունը
-
Մասնագիտական դիրքորոշման ներկայացում բարձր դատարանում