

Ինչ է սահմանափակ իրավական օգնությունը
Սահմանափակ իրավական ծառայություն էությունը կայանում է նրանում, որ փաստաբանը ստանձնում է կոնկրետ գործողություններ կամ գործընթացի որոշակի փուլեր, առանց ամբողջությամբ ստանձնելու գործի վարույթը։ Այս մոտեցումը, հատկապես օգտակար է այն դեպքերում, երբ անձը ցանկանում է մասնագիտական աջակցություն ստանալ միայն որոշակի հարցերում կամ ունի սահմանափակ նյութական միջոցներ։
Քրեական մեղադրանքից պաշտպանությանը նախորդում է գործի փաստերի մանրամասն ուսումնասիրություն, որը հնարավորություն է տալիս փաստաբանին գնահատել ապացույցների և գործընթացի իրավաչափությունն ու ամբողջականությունը՝ բացահայտելով այն հանգամանքները, որոնք կարող են կասկածի տակ դնել մեղադրանքի հիմքերը։ Այս ուսումնասիրությունը հաճախ ուղեկցվում է նախնական իրավական գնահատականով, որը հաճախորդին տեղեկացնում է հնարավոր զարգացումների, վտանգների ու պաշտպանական տարբերակների մասին։
Մեր կազմակերպությունը սահմանափակ իրավաբանական օգնության շրջանակներում առաջարկում է հետևյալ գործառույթներից, որևէ մեկը, կամ մի քանիսը՝ վստահորդի ցանկության և հնարավորությունների շրջանակներում՝
1.Նախաքննական փուլում ռազմավարության մշակում (քրեական վարույթի հասանելի նյութերի վերլուծում, իրավական ռիսկերի և հնարավորությունների գնահատում, պաշտպանական դիրքորոշման նախագծում)։
2. Մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչ (խախտված իրավունքի վերականգնման միջազգային մեխանիզմների կիրառում, ձերբակալման կամ կալանավորման իրավաչափության վիճարկում, հասարակական և մեդիա գործիքների ներառմամբ պաշտպանական բովանդակության համակարգում՝ քաղաքացիական վերահսկողություն),
3. Մասնակցություն առանձին քննչական և վարութային գործողություններին (քրեական վարույթի նախաքննական փուլում կատարվում են բազմաթիվ քննչական և այլ վարութային գործողություններ՝ հարցաքննություններ, խուզարկություններ, զննումներ, հարկադրաբար ներկայացնելու, փորձաքննության ենթարկելու), որոնց ընթացքը երբեմն, կարող է վճռորոշ լինել հետագա դատավարության համար։
4.Մինչդատական (նախաքննական) ակտերի բողոքարկումների հնարավորություն (քրեական վարույթում բազմաթիվ որոշումներ կայացվում են ոչ թե դատավորի, այլ քննչական մարմնի կամ դատախազի կողմից։ Դրանք կարող են լինել, օրինակ` խուզարկության կամ առգրավման թույլտվություններ, խափանման միջոցի, քրեական հետապնդման հարուցման կամ դադարեցման կամ անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները սահմանափակող այլ որոշումներ)։
5.Վիճելի դատական ակտերի բողոքարկում վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում (դատավճիռները, վճիռները, ինչպես նաև որոշ դատավարական որոշումներ, ըստ անհրաժեշտության կարող են բողոքարկվել վերադաս ատյաններում)։
Եզրափակիչ նկատառումներ
Սահմանափակ փաստաբանական ծառայությունները արժանի են ուշադրության, քանի որ թույլ է տալիս ստանալ մասնագիտական աջակցություն հենց այն փուլերում, որոնք կարևոր են անձի հիմնարար իրավունքներն ապահովելու համար։ Նման ծառայությունների միջոցով վստահորդը կարող է.
-
Ստանալ օբյեկտիվ գնահատական և ռազմավարություն նախքան մեծ ծախսերի ու ռիսկերի ստանձնումը,
-
Ապահովել իր իրավունքների պաշտպանությունը նախաքննության և դատավարության ընթացքում,
-
Բողոքարկել մինչդատական, դատական ակտերը և իրավապահ մարմինների որոշումները,
-
Ուղղորդվել վերաքննիչ ատյաններում և անհրաժեշտության դեպքում հետապնդել իր իրավունքները մինչև վերջնական ատյաններ։
Յուրաքանչյուր դեպքում, փորձառու փաստաբանի աջակցությունը նույնիսկ սահմանափակ ձևաչափով կարող է զգալիորեն բարձրացնել գործի արդարացի քննության և արդյունավետ արդյունքի հասնելու հավանականությունները։