top of page
Снимок.PNG

Իրավաբանական օգնություն՝ մինչդատական վարույթում 

Քրեական գործի նախաքննական փուլը շատ հաճախ կանխորոշում է հետագա ողջ դատավարության ընթացքը։ Այս փուլում թույլ տված սխալը կարող է դժվար վերականգնվող հետևանքներ ունենալ։ Մենք պաշտպանում ենք մեր վստահորդների իրավունքները հենց սկզբից՝ ապահովելով որ ցանկացած գործողություն՝ հարցաքննությունից մինչև խուզարկություն, իրականացվի բացառապես օրենքով սահմանված կարգով։

Ձեր իրավունքների պաշտպանությունը սկսվում է հենց այսօր։

Մենք չենք սպասում դատական փուլին՝ սկսում ենք գործել անմիջապես, քանի որ ձեր ազատություններն ու իրավունքները մեր առաջնահերթությունն են։

Պաշտպանական ռազմավարության պլանավորում.

Արդյունավետ պաշտպանությունը սկսվում է ճիշտ ռազմավարությունից։   Յուրաքանչյուր քրեական գործ ունի իր յուրահատկությունները, և մենք վստահ ենք՝ անհատական մոտեցումն է հաղթանակի բանալին։ Մենք մանրամասն վերլուծում ենք գործի փաստերը, նախադեպերը և իրավական հնարավորությունները՝ ստեղծելով հստակ, նպատակաուղղված և իրավաչափ պաշտպանական ռազմավարություն։

Մեր ռազմավարությունը հիմնված է՝

  • Գործի իրավական և փաստական վերլուծության,

  • Ռիսկերի գնահատման և խոցելի կողմերի բացահայտման,

  • Իրավաչափ լուծումների և հակափաստարկների մշակման,

  • Պաշտպանական գործողությունների ժամանակագրական պլանավորման վրա։

Մենք չենք սպասում՝ ինչ կլինի հաջորդիվ։ Մենք նախապես գիտենք՝ ինչ անել, երբ դա պատահի։

Իրավական օգնության համառոտ նկարագիր

  • Փաստական հանգամանքների, վարութային նյութերի և դատավարական փաստաթղթերի հավաքագրում և վերլուծում,

  • Պաշտպանության ռազմավարության և քննչական գործողությունների մարտավարության մշակում,

  • Պաշտպանության տեսակետը հիմնավորող փաստական հանգամանքների ամրագրում,

  • Մասնագիտական և փորձագիտական տվյալների պատվիրում, մշակում՝ փորձագիտական կարծիքի ամրագրում,

  • Նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների, կայացված դատավարական որոշումների, սահմանափակված սահմանադրական իրավունքների և ազատությունների վիճարկում,

  • Ձերբակալման, կալանքի, ինչպես նաև անձի իրավունքները և ազատությունները սահմանափակող այլ որոշումների, ինչպես նաև քննիչի, ոստիկանի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների բողոքարկում, խախտված իրավունքների պաշտպանություն,

  • Իրավունքների պաշտպանություն քննչական և այլ դատավարական գործողությունների ժամանակ (հարցաքննություններ, զննումներ, խուզարկություններ և այլն),

  • ​​Պաշտպանություն՝ հեռակա կարգով իրականացվող մինչդատական վարույթով (մեղադրյալի բացակայությամբ իրականացվող քրեական վարույթ)։

VIS LEGIS

Ձեր հուսալի գործընկերը

բարդ իրավական հարցերում

bottom of page