top of page
Снимок.PNG

Ներկայացուցչություն քրեական դատավարության ընթացում

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն, տուժող է հանդիսանում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետությունը, համայնքը կամ միջազգային կազմակերպությունը, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ենթադրյալ հանցանքով նրան պատճառվել է վնաս կամ կարող էր պատճառվել` ենթադրյալ հանցանքը հասցվեր ավարտին։

Մեծ հաշվով, ի թիվս այլնի քրեական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության հիմնական խնդիրներից է տուժողի խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որով հասարակական հարաբերութուններում ի ցույց  է դրվում խախտված սոցիալական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունը։

Նշված խնդրի համատեքստում շատ հաճախ քրեական վարույթ իրականացնող մարմինները և պաշտոնատար անձիք ծանրաբեռնվածության կամ անփութության պատճառով անտեսում կամ լիարժեք չեն իրականացնում օրենսդրի պահանջը, որով խախտվում են շատ հասարակական հարաբերությունների կարևոր ասպեկտներից մեկը, որը, երբեմն, նույնիսկ հանգեցնում է կրկնակի զոհայնացման, հուսահատության և պատական մարմինների նկատմամբ վստահության դեֆիցիտի։

Նշված հանգամանքներում կարևոր է դառնում տուժողի շահերի պաշտպանության ստանձնումը մասնագետի կողմից, որն, ըստ էության հանդիսանում է շարժիչ ուժ քրեական արդարադատության մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար։

 

Փաստաբանի ակտիվ և նախաձեռնողական դերը

Որպես տուժողի լիազոր ներկայացուցիչ՝ մեր փաստաբանները հանդես են գալիս ոչ միայն իրավունքի պասիվ պաշտպանությամբ, այլ նաև՝

  • Տուժողի դիրքորոշումների ներկայացմամբ՝ իրավապահ մարմիններին և դատարանին փոխանցելով տուժողի իրական ու իրավաչափ պահանջները, միջնորդությունները և հիմնավորումները։

  • Քրեական գործի ակտիվ քննության խթանմամբ՝ անհրաժեշտության դեպքում միջնորդություններ ներկայացնելով՝

  • պասիվ ընթացք ունեցող վարույթները քննության ակտիվ փուլ տեղափոխելու,

  • քրեադատավարական գործողություններ իրականացնելու (հարցաքննություն, առերեսում, փորձաքննություն և այլն),

  • քննիչի կամ դատախազի կողմից վարույթի ձևական ընթացքի կասեցումը կանխելու վերաբերյալ։

  • Հանցագործության բացահայտմանն օժանդակությամբ՝ տուժողի փաստաբանը կարող է ապահովի արժեքավոր տեղեկատվության և ապացույցների տրամադրում, մասնակցի ապացույցների հավաքման գործընթացին՝ քրեական հետապնդումը արդյունավետ դարձնելու նպատակով։

Գույքային վնասի վերականգնման ուղղությամբ գործողություններ

Տուժողի կրած գույքային վնասի իրավական լուծման նպատակով մեր փաստաբանական թիմը իրականացնում է հետևյալ քայլերը՝

  • Տուժողի անունից գույքային (և ոչ գույքային) վնասի փոխհատուցման պահանջի ներկայացում քրեական վարույթի շրջանակում կամ առանձին քաղաքացիական հայցով։

  • Վնասի չափի մասնագիտական հաշվարկի կատարում՝ ֆինանսական և գույքային գնահատման մեթոդների կիրառմամբ։

  • Անհրաժեշտության դեպքում՝ մեղադրյալի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունների հարուցում, ինչը նպաստում է հետագայում փոխհատուցման իրականացմանը։

 

Միջնորդությունների լիարժեք կիրառում

Մեր փաստաբանները ներկայացնում են բոլոր անհրաժեշտ միջնորդությունները, որոնք միտված են․

  • Քրեական վարույթի արդյունավետ ընթացքի ապահովմանը,

  • Տուժողի անվտանգության պաշտպանությանը (օրինակ՝ անձնական տվյալների գաղտնիություն, հեռավոր հարցաքննություն և այլն),

  • Տուժողի լիարժեք ներկայացվածությանը նախաքննության և դատաքննության փուլերում,

  • Քննչական և դատախազական ապօրինի կամ անգործուն վարքագծի իրավական վերահսկողությանը։

 

Այս ծառայությունների շնորհիվ մենք ապահովում ենք, որ տուժողի ձայնը լսելի լինի քրեական արդարադատության համակարգում, իսկ նրա իրավունքներն ու օրինական շահերը՝ պաշտպանված։ Մեր նպատակն է՝ վերականգնել արդարությունը, վերականգնել պատճառված վնասը և վերականգնել վստահությունը իրավական համակարգի նկատմամբ։

VIS LEGIS

Ձեր հուսալի գործընկերը

բարդ իրավական հարցերում

bottom of page