

Իրավաբանական օգնություն՝ մինչդատական վարույթում
Քրեական գործի նախաքննական փուլը շատ հաճախ կանխորոշում է հետագա ողջ դատավարության ընթացքը։ Այս փուլում թույլ տված սխալը կարող է դժվար վերականգնվող հետևանքներ ունենալ։ Մենք պաշտպանում ենք մեր վստահորդների իրավունքները հենց սկզբից՝ ապահովելով որ ցանկացած գործողություն՝ հարցաքննությունից մինչև խուզարկություն, իրականացվի բացառապես օրենքով սահմանված կարգով։
Ձեր իրավունքների պաշտպանությունը սկսվում է հենց այսօր։
Մենք չենք սպասում դատական փուլին՝ սկսում ենք գործել անմիջապես, քանի որ ձեր ազատություններն ու իրավունքները մեր առաջնահերթությունն են։
Պաշտպանական ռազմավարության պլանավորում.
Արդյունավետ պաշտպանությունը սկսվում է ճիշտ ռազմավարությունից։ Յուրաքանչյուր քրեական գործ ունի իր յուրահատկությունները, և մենք վստահ ենք՝ անհատական մոտեցումն է հաղթանակի բանալին։ Մենք մանրամասն վերլուծում ենք գործի փաստերը, նախադեպերը և իրավական հնարավորությունները՝ ստեղծելով հստակ, նպատակաուղղված և իրավաչափ պաշտպանական ռազմավարություն։
Մեր ռազմավարությունը հիմնված է՝
-
Գործի իրավական և փաստական վերլուծության,
-
Ռիսկերի գնահատման և խոցելի կողմերի բացահայտման,
-
Իրավաչափ լուծումների և հակափաստարկների մշակման,
-
Պաշտպանական գործողությունների ժամանակագրական պլանավորման վրա։
Մենք չենք սպասում՝ ինչ կլինի հաջորդիվ։ Մենք նախապես գիտենք՝ ինչ անել, երբ դա պատահի։
Իրավական օգնության համառոտ նկարագիր
-
Փաստական հանգամանքների, վարութային նյութերի և դատավարական փաստաթղթերի հավաքագրում և վերլուծում,
-
Պաշտպանության ռազմավարության և քննչական գործողությունների մարտավարության մշակում,
-
Պաշտպանության տեսակետը հիմնավորող փաստական հանգամանքների ամրագրում,
-
Մասնագիտական և փորձագիտական տվյալների պատվիրում, մշակում՝ փորձագիտական կարծիքի ամրագրում,
-
Նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների, կայացված դատավարական որոշումների, սահմանափակված սահմանադրական իրավունքների և ազատությունների վիճարկում,
-
Ձերբակալման, կալանքի, ինչպես նաև անձի իրավունքները և ազատությունները սահմանափակող այլ որոշումների, ինչպես նաև քննիչի, ոստիկանի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների բողոքարկում, խախտված իրավունքների պաշտպանություն,
-
Իրավունքների պաշտպանություն քննչական և այլ դատավարական գործողությունների ժամանակ (հարցաքննություններ, զննումներ, խուզարկություններ և այլն),
-
Պաշտպանություն՝ հեռակա կարգով իրականացվող մինչդատական վարույթով (մեղադրյալի բացակայությամբ իրականացվող քրեական վարույթ)։